Բժիշկներ
Ուռուցքաբանական թիմ. նորամուծություն Հայաստանում
Մոտ 4 տարի է, ինչ Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը։ Ի սկզբանե հիմնվել է միայն քիմիաթերապիայի բաժանմունքը, այնուհետև աստիճանաբար ներգրավելով ուռուցքաբանության ոլորտի տարբեր պրոֆիլի լավագույն մասնագետների և համալրվելով լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ Նաիրիի օնկոլոգիական ծառայությունը այսօր հանդիսանում է կայացած կլինիկական միավոր և առաջատարներից է իր ոլորտում։ Ուռուցքաբանության ծառայությունը ապահովում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման գրեթե ամբողջ ծավալը։ Առավել խորացված ուղություններն են՝ կանացի օրգանների (կրծքագեղձի, ձվարանի, արգանդի) ուռուցքային հիվանդությունները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները, լյարդի և լեղուղիների ուռուցքները, ուռուցքների լոկալ ոչնչացումը (աբլյացիա), դժվարահասանելի ուռուցքների ախտորոշիչ բիոպսիաները, պալիատիվ ուռուցքաբանությունը՝ բազմակի մետաստազներով հիվանդների բուժման ոլորտը։
Նաիրին իր առջև դրել է նպատակ ոչ միայն ստեղծելու մրցունակ օնկոլոգիական ծառայություն, այլև ավելին՝ պրակտիկ գործունեության մեջ ներդնել նոր գաղափարներ և մեթոդներ, ստեղծել նորարարակական ուռուցքաբանական կենտրոն։ Սերտ կապը Եվրոպայի կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստումը արտերկում, ժամանակակից պրոտոկոլների կիրառումը ախտորոշման և բուժման բոլոր փուլերում, այս ամենը ապահովել է միջազգային ստանդարտներին համապատասխան ուռուցքաբանական ծառայության ստեղծմանը։ Թերևս ամենագլխավոր նորամուծությունը Հայաստանի օնկոլոգիայի ոլորտում Tumor board-ի (ուռուցքաբանական թիմի) գաղափարի իրականացումն է։ Tumor board-ը տարբեր ոլորտի մասնագետների համախմբված թիմային աշխատանքն է յուրաքանչյուր օնկոլոգիական դեպքի շուրջ։ Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդին ցուցաբերվում է անհատականացված մոտեցում, այսինքն ախտորոշման և բուժման բոլոր քայլերը ի սկզբանե քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, ինչը բացառում է մեկ անհատ բժիշկի թերանալու գործոնը։
Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.
Ինչպես հայտնի է՝ չարորակ ուռուցքը մեկ օրգանի հիվանդություն չէ։ Նույնիսկ եթե ախտահարված է մեկ օրգան, միևնույն է՝ դա համարվում է ամբողջ օրգանիզմի հիվանդություն, դրա պարզ ապացույցն այն է, որ մետաստազները տարածվում են ամբողջ օրգանիզմով։ Հիվանդի դիմելու առաջին իսկ պահից նրա հետ պետք է աշխատեն տարբեր պրոֆիլի մասնագետները համատեղե, -ասում է քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը։ Նաիրիում այդպես համատեղ աշխատում են քիմիաթերապևտները, վիրաբույժները, ռադիոլոգները, ինտերվենցիոն ռադիոլոգը, հյուսվածքաբանը և այլ մասնագետները։ Անհրաժեշտության դեպքում Tumor board-ին հրավիրվում կամ տեսակապով մասնակցում են նաև բժիշկներ այլ կլինիկաներից, և արտերկրից։ Թյումր բորդերի ընթացքում քննարկվում են հիվանդի ամբողջ պատմությունը, մինչ այդ կատարված հետազոտությունները և բուժումները, ներկա վիճակը, արդունքում որոշվում է հիվանդի դիագնոստիկայի և բուժման հետագա մարտավարությունը։ ‚Եթե ախտորոշման, բուժման և հսկողության օղակներից որևէ մեկը թույլ է, հիվանդի բուժման հնարավորությունը փոքրանում է։ Նույնիսկ իդեալական բուժման դեպքում եթե կես տարի անց որևէ բացթողում է արվում, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն ժամանակին չկատարվի, ամբողջ աշխատանքը կարող է ջուրը նետվել։
Ստեղծվել է լիարժեք գործող և մաքսիմալ էֆեկտիվ համակարգ, որի նպատակն է ստանալ լավագուն արդյունքը քաղցկեղով յուրաքանչյուր հիվանդի դեպքում։
Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.
Արտյոմ Ստեփանյանը, ով մեծ աշխատանքային փորձ ունի եվրոպական խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաներում, Նաիրիում իրականացվող թյումր բորդը համարում է կայացած և բարձր մակարդակ ապահովող, հաշվի առնելով ինչպես թիմում ընգրկված բժիշկների անհատական պոտենցիալը և կրթվածության աստիճանը, այնպես էլ կապը արտերկրի հետ։ ‚Մենք ունենք ուռուցքաբանության մեջ ապրելիության ժամկետներ, որոնք համապատասխանում են ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին, -ասում է նա, -և կարող ենք վստահությամբ ասել, որ շնորհիվ մեր համատեղ աշխատանքի կարող ենք Հայաստանը դարձնել օնկոհիվադությունների բուժման առաջատար երկրներիցե։
Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար.
Գալուստ Գալուստյանը թյումր բորդերի մշտական մասնակիցներից է, ով առանց բժիշկների միջև ինֆորմացիայի փոխանակման չի պատկերացնում բուժման դրական ելքը. ‚Մենք զբաղվում ենք ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքներոով։ Չարորակ ուռուցքների պարագայում շատ կարևոր է նախավիրահատական և հետվիրահատական բուժումը, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքը՝ պահպանելով վերջույթը։ Նման դեղորայքային բուժման շնորհիվ հնարավոր է դառնում նաև հեռավոր մետաստազների զարգացման կանխումը։ Դրա համար շատ կարևոր է քիմիաթերապևտների, ռադիոլոգների, դիագնոստների, հյուսվածքաբանների հետ սերտ համագործակցությունը։ Ճիշտ ախտորոշումը հնարավոր է, եթե կարողանում ենք փոխանակվել ախտորոշիչ ինֆորմացիայով, այլապես պատկերը լիարժեք չի լինի։ Բանն այն է, որ մենք՝ վիրաբույժներս, կամ հիվանդներով զբաղվող կլինիցիստները, մի տեսանկյունից ենք դիտարկում հիվանդին, ռադիոլոգները այլ, մորֆոլոգները՝ մեկ այլ։
Հյուսվածքաբանը լիարժեք ախտորոշում չի տա, եթե ինքը տեղյակ չլինի ռադիոլոգի կամ կլինիցիստի տեղեկությանը։ Նույնը կարելի է ասել ճառագայթաբանի, կլինիցիստի և մյուսների մասին։ Թյումր բորդի գաղափարը հնարավորություն է՝ ստեղծելու մի հարթակ, որի շրջանակներում հնարավոր է կլինիկական ինֆորմացիայի մքասիմալ արդյունավետ փոխանակումըե։
Կոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգ
Ռադիոլոգը համարվում է թյումր բորդի աչքերը։ Նաիրի բժշկական կենտրոնի Համակարգչային Շերտագրման առաջատար մասնագետ Կոստան Գալումյանը բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման անհնար է համարում. ‚Տարբեր կլինիկաներ փորձում են առաջխաղացում ապահովել, բայց դա ընդհանրական չի կարող ստացվել, եթե հավաքված չեն տարբեր դիսցիպլինաների մասնագետներ։ Նաիրին միակ բժշկական կենտրոնն է, որին հաջողվեց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների հավաքել լիարժեք համակարգված ախտորոշում և բուժում ապահովելու համար։ Մենք չենք թողնում հիվանդին հիվանդության հետ մենակ, իր հոգսը վերցնում ենք մեզ վրա։ Մի բան, որ առկա չէր խորհրդային շրջանի բժշկության մեջ. այն ժամանակ հիվանդին վիրահատում էին ու բաց թողնում։ Մենք հիվանդին հետազոտում ենք, այնուհետև մշակում ենք բուժման տակտիկան՝ դեղորայքային բուժում, քիմիաթերապիա, վիրահատություն կամ այլ մեթոդի կիրառում։ Նրան տրվում է ամբողջ ինֆորմացիան իր հիվանդության վերաբերյալ։ Երբ թիմն աշխատում է մի հիվանդանոցում և խոսում մեկ լեզվով, հիվանդին ավելի հեշտ է բացատրել հիվանդության էությունը՝ ինչ պաթոլոգիա է, և ինչպես պետք է ուղղորդվել։ Թումր բորդի հիմնական նպատակը դա դիսցիպլինար բուժման ապահովումն է։
Արամայիս Գալումյան , վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ
Ինտերվենցիոն ռադիոլոգիան համեմատաբար նոր ոլորտ է ուռուցքաբանության մեջ։ Դժվարամատչելի տեղակայման գոյացություննների ախտորոշումը հաճախ մեծ խնդիր է ներկայացնում, անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդիկա ուռուցքին հասնելու և նմուշ վերցնելու համար։ Չարորակ ուռուցքների լոկալ ոչնչացումը աբլյացիայի կամ էմբոլիզացիայի եղանակով անփոխարինելի են շատ ուռուցքների արդյունավետ բուժման համար, երբ նպատակահարմար չէ կիրառել բուժման դասական մեթոդները։ Թիմային աշխատանքը ենթադրում է տարբեր մասնագետների և մեթոդիկաների փոխլրացնող համակարգված կիրառում։
Գևորգ Աբգարյան, ֆրանսիա-հայ բժիշկ ռեանիմատոլոգ
Նաիրի բժշկական կենտրոնի 2012թ.-ին ստեղծված քիմիաթերապիայի բաժանմունքը համագործակցելով Փարիզի Հյուսիսային կլինիկայի հետ (HPNP) այսօր համարվում է հանրապետության առաջատար ծառայություններից մեկը։ ‚Բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից մենք երազում էինք թյումր բորդ իրականացնելու մասին։ Բաց միայն վերջին ժամանակներս մեզ դա հաջողվեցե, - նկատում է ուռուցքաբանական ծառայության հիմնադիր Գևորգ Աբգարյանը։
Այսօր առանց երկմտելու կարելի է ասել, որ Հայաստանում, շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի, իրականացվում է իսկական՝ դասական թյումր բորդ՝ ինչպես եվրոպական ու արևմտյան երկրներում։
22.05.2017 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
